Այսօր մենք աշխատում ենք բոլորովին նոր սարքավորումներով. Քանաքեռ-Զեյթունի պոլիկլինիկայի տնօրեն
Կապիտալ վերանորոգումից հետո վերաբացված Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի պոլիկլինիկան կշարունակի սպասարկել համայքի մոտ 45 հազար ազգաբնակչությանը:
«Պոլիկլինիկան գործում է 1952 թվականից, այն 2012 թվականին է առաձնացել Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ի բուրգից: Երկու տարի առաջ մեր ողջ անձնակազմի կողմից ցանկություն առաջացավ այն վերանվանել Կառլեն Եսայանին անունով, ով 37 տարի աշխատել է բուժհաստատությունում»,-լրագրողների հետ զրույցում պատմեց պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը:
Նրա տեղեկացրեց, որ բուժհաստատությունը հագեցվել է ժամանակակից լոբորատոր սարքավորումներով, կլինիկական, բիոքիմիական անալիզատորով, ատամնաբուժական բոլոր հարմարություններով հագեցված կաբինետով. «Նախկինում շենքը շատ անմխիթար վիճակում էր գտնվում, քանդվել է ամեն ինչ, մնացել էին միայն չորս պատերը և վերակառուցվել բոլորովին նորը: Մատուցվող ծառայություններն էլ բավականին զիջում էին ներկայիս պայմաններին, այսօր մենք աշխատում ենք բոլորովին նոր սարքավորումներով»:
Տնօրենի խոսքով՝ բուժհաստատության 76 բժիշկները վերապատրաստում են անցել վերջին վեց ամսվա ընթացքում, որպեսզի համապատասխան լինեն այսպիսի պայմաններում աշխատելուն:
Պոլիկլինիկայի հիմնանորոգման աշխատանքները և ֆինանսավորումը՝ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է բարերարներ Եսայանների ընտանիքի կողմից:
«Նրանց կողմից ընդգծվել է՝ շենքը բացառապես պոլիկլինիկա օգտագործելու, ընկերության բաժնետոմսերը երբեք չօտարելուչգրավադրելու, վարձակալության չտալու պայմանը»,-ավելացրեց Աննա Սիսոյանը:
Նշենք, որ պոլիկլինիկայի վերաբացման արարողությանը ներկա է գտնվել Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: