Արթուր Ոսկանյան. «Շեշտը կդնենք երիտասարդ ֆուտբոլիստների վրա»
«Բանանց» ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը, իհարկե, ցանկանում էր, որ թիմի լեգեոներներ Լաերսիոն և Տոռեխոնը շարունակեին մրցելույթները, սակայն նրանց հեռանալուց հետո այժմ հանդես գալու և իրենց ունակությունները ցուցադրելու առիթ կունենան արդեն ակումբի երիտասարդ ֆուտբոլիստները: Այս մասի տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքը:
«Որոշել ենք, որ պետք է խաղան «Բանանցի» երիտասարդ սաները: Շեշտը կդնենք երիտասարդ ֆուտբոլիստների վրա: Ինձ թվում է` լեգեոներ չի լինի և եթե ինչ-որ դիրք էլ ուժեղացնենք, դա կլինի հայ ֆուտբոլիստ: Այսօր պլաններն այսպիսին են: Մենք խաղում ենք հաղթանակի համար և ոչ-ոքին մեզ համար համահավասար է պարտության»,- ասել է Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ մշտապես մրցանակային տեղերի համար պայքարող Երևանի «Բանանցն» ընթացիկ մրցաշրջանում ոչ մի կերպ չի կարողանում բարելավվել դիրքերը: Առաջնության 17-րդ տուրից հետո Ոսկանյանի թիմը շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում: