«Հանեցինք տրամվայն այն ժամանակ, երբ Փարիզը վերադարձնում էր այն»
«Զարգացած այն երկրները չեն, որտեղ բոլորը մեքենա ունեն, այլ այն երկրները, որտեղ նույնիսկ հարուստներն օգտվում են հանրային տրանսպորտից»,-բնապահպան Կարինե Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հիշեց Միջազգային կազմակերպության մանիֆեստի տողերը:
Կ. Դանիելյանը հիշեց, որ Երևանում տրամվայը հանեցին այն ժամանակ, երբ Փարիզում այն վերադարձնում էին, իսկ մյուս երկրներում ձեռմաուխ էին եղել մետրոյի ընդլայնմանը:
«Ինձ համար շատ հետաքրքիր էր, երբ միջազգային գիտաժողովի ժամանակ Տալինի քաղաքապետը ներկայացնում էր, թե ինչ են արել քաղաքի համար էկոլոգիական տեսանկյունից: Նա ասաց, որ հանրային տրանսպորտը դարձրել ենք անվճար, որպեսզի մարդիկ իրենց մեքենաները չհանեն քաղաք»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է անվտանգության խնդրին, ապա Կ. Դանիելյանն ընդգծեց, որ բենզա- և գազալցակայանները հատկապես կենտրոնում մեծամասամբ կառուցված են նորմերի խախտումներով:
«Աստված հեռու տանի, եթե խցանման ժամանակ մի մեքենայի գազաբալոն պայթի: Խնդիրներն ու ռիսկերը կան, որոնք լուծման կարիք ունեն»,-ասաց նա:
«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավար Կարինե Դանիելյանը, Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը և գազալցակայանների սարքավորումներ արտադրող ընկերության տնօրեն Հմայակ Աբաջյանն այսօր քննարկում էին հանրապետությունում բենզա- և գազալցակայաններում ստուգումների արդյունքները, դրանց անվտագությունն ու այլ հարցեր:
Բանախոսների մտահոգությունները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- ԱԻՆ. Դադարեցվել է 3 բենզալցակայանի շահագործում
- Հանձնարարվել է խստորեն ստուգել գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը
- Բենզալցակայանի պայթյունի հետևանքով երկու մարդ է տուժել
- Հրդեհ Հերացի փողոցում
- Արմավիրում գազալցակայանի պայթյունից ինն օր անց մահացել է նաև աշխատակիցը
- Գյումրիի գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել
- Տավուշի մարզում գազալցակայանի պայթյունի դեպքով հարուցվել է քրեական գործ
- Պայթյուն Դիմիտրով գյուղի գազալցակայանում