Վլադիմիր Հակոբյանը` Դուբայի մրցաշարի հաղթող
Դուբայում ավարտվել է ԱՄԷ ազգային օրվան նվիրված արագ շախմատի մրցաշարը, որին մասնակցում էին 25 երկրների 180 շախմատիստներ, այդ թվում` 5 գրոսմայստեր և 3 միջազգային վարպետ:
Մրցաշարին Հայաստանը ներկայացնում էր Վլադիմիր Հակոբյանը, ով դարձել է մրցաշարի հաղթող: 45-ամյա գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրած իսպանացի գրոսմայստեր Վիկտոր Մոսկալենկոն նույնպես վաստակել է 8 միավոր, սակայն Վլադիմիր Հակոբյանին զիջել է լրացուցիչ ցուցանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան