Մեդիաբիզնեսը «կորցրեց» Օբամային
Բարաք Օբաման չի նախատեսում նախագահի լիազորությունների ժամկետը լրանալուց հետո կարիերա անել ԶԼՄ-ների ոլորտում: Ինտերֆաքսի հաղորդմամբ, այդպես են մեկնաբանել Mic –ի հրապարակումը Սպիտակ տնից: Mic-ն ավելի վաղ գրել էր, որ Օբաման նախագահի պաշտոնում ժամկետը լրանալուց հետո մտադիր է ստեղծել սեփական մեդիաընկերությունը և նույնիսկ նկարահանվել կատակերգություններում:
«Նախագահը հետաքրքրված է ինֆորմացիա հաղորդելու նոր ուղիներ գտնելով, սակայն չի պատրաստվում պաշտոնը թողնելուց հետ զբաղվել մեդիաբիզնեսով»,- իր Թվիթերում գրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Mic-ը գրել էր, որ Օբաման դիտարկում է Netflix-ի հիմքի վրա սեփական շոուն ստեղծելու հնարավորությունը, նաև նշել էր, որ իր ծրագրերը քննարկել է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ: