Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: Դժվարանացանելի է Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:
Վարդենյաց լեռնանցքում, Չայնիի ոլորաններում՝ տեղ-տեղ, Ապարան-Արագած ավտոճանապարհին, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Ստեփանավան քաղաքներում, Ոսկեպարի ոլորաններում առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: