Սարսանգի հարցով ԵԽԽՎ զեկուցող Միլիցա Մարկովիչը հայտնվել է սկանդալի մեջ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչն իր երկրում հայտնվել է սկանդալի մեջ։ ԵԽԽՎ-ում Մարկովիչի գործունեությանն է անդրադարձել սերբական BLIC կայքը։
«Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավորը՝ Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական պատերազմի կենտրոնում» վերնագրված նյութում ասվում է, որ ԵԽԽՎ-ում Բոսնիա և Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչը կասկածվում է, որ կաշառվել է Ադրբեջանի կողմից՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր զեկույցն ի նպաստ Ադրբեջանի գրելու համար։
Հիշեցնենք, որ Միլիցա Մարկովիչը ԵԽԽՎ-ում զեկույց էր պատրաստել Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի վերաբերյալ, որը վերնագրված էր «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից»։Զեկույցը ԵԽԽՎ-ում ընդունվեց 2016թ․-ի հունվարի 26-ին։
Կայքը գրում է, որ նոյեմբերի 2-ին Բոսնիա և Հերցեգովինայի խորհրդարանում ու պատգամավորներին է բաժանվել նամակ, որը, նշվում է, թե ստացվել է ԵԽԽՎ-ից։
«Լեռնային Ղարաբաղը, որի բնակչության մեծամասնությունը հայեր են, 1991թ․-ին հայտարարել է Ադրբեջանից իր անկախության մասին, սակայն միջազգային ճանաչում չի ստացել։ Մինչև այժմ շարունակվում է քաղաքական և երբեմն նաև ռազմական հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի պատճառով էլ 2014թ․-ին Մարկովիչը նշանակվել է զեկուցող, որպեսզի ամբողջական տեղեկատվություն հավաքի տարածաշրջանում ջրամբարների վերաբերյալ։ Մարկովիչի զեկույցը ընդունվել է, ինչն էլ, ակնհայտորեն, բարկացրել է հայերին»,-գրում է կայքը։
Կայքը ընդգծում է, որ ԵԽԽՎ նախորդ բանաձևերից մեկի ժամանակ (խմբ․ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ զեկույց), որը չընդունվեց, ապացուցվել է, որ իտալացի պատգամավորն (խմբ․- Լուկա Վոլոնտե) իր հաշվին ստացել է անբացատրելի 2,4մլն եվրո։ Այդ իսկ պատճառով, ինչպես գրում է կայքը, Հայաստանը կասկածում է, որ Միլիցա Մարկովիչի դեպքում ևս գործել է նույն պայմանավորվածությունը։
Մարկովիչն «EuroBlic»-ին ասել է, թե այս ամենը «անհեթեթություն և շահարկումներ են ու ոչ մի կապ չունեն իրականության հետ»։
Մարկովիչն ասել է, որ «հայերը չեն համագործակցել իր հետ, զայրացած են եղել ու սկսել են նամակներ գրել, որն իրենք էլ են ստացել»։
Հիշեցնենք, որ Միլիցա Մարկովիչը զեկույցը պատրաստելու ընթացքում փաստահավաք այցով եղել էր Ադրբեջանում։ Սակայն զեկուցողը տարբեր պատրվակներով չէր ցանկանում ուղիղ կապ հաստատել Ղարաբաղի իշխանությունների հետ և այցելել ԼՂՀ, որտեղ և գտնվում է Սարսանգի ջրամբարը։
Հարակից հրապարակումներ`
- Սկանդալ ԵԽԽՎ-ում․ Պեդրո Ագրամունտն անջատեց Նաիրա Կարապետյանի ու Նաիրա Զոհրաբյանի խոսափողները
- Քվեարկելով կողմ Սարսանգի ջրամբարի բանաձևին, դուք Ադրեբեջանին տվեցիք քարտ-բլանշ՝ իր հանցագործ գործողություններում. Ն. Զոհրաբյան
- Սարսանգի ջրամբարի հետ կապված ԼՂՀ-ն պահպանում է բոլոր միջազգային նորմերը. Սեյրան Օհանյան
- Նաիրա Զոհրաբյանի հավաստիացմամբ՝ Սարսանգի բանաձևի հետ կապված նոր ռազմավարություն ունեն. «Ժողովուրդ»
- Սարսանգի ջուրն օգտագործելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն Արցախի կառավարության հետ. Արթուր Աղաբեկյան
- Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբ․ Մարկովիչը միտումնավոր չափազանցրել է հավանական վտանգի հետևանքները
- ԼՂՀ իշխանությունները պատրաստ են ընդունել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի մասին զեկուցողին. Արցախի ԱԳ
- ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի հարցով զեկուցողը համառորեն ցանկանում է գալ Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան