Անտոնիո Կոնտե. «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը հիանալի թեսթ է «Չելսիի» համար»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի հանդիպման մասին։
«Ես գոհ եմ բոլոր ֆուտբոլիստների վերաբերմունքից, անկախ այն բանից՝ խաղո՞ւմ են, թե՞ նստած են պահեստայինների նստարանին։ Թիմում լավ մթնոլորտ է,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sports.ru-ն։- Մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում, որը նաև գերազանց թեսթ է։ Գիտենք, որ հեշտ չի լինի։ Հանդիպում ենք լավ թիմի հետ, որն իր կազմում հիանալի խաղացողներ ունի և, իհարկե, գրավիչ խաղաոճ։
Ուզում ենք ցուցադրել, որ լավ ենք աշխատում ու զարգանում։ Ցուցադրելը, որ մրցաշրջանի մեկնարկի համեմատությամբ փոխվել ենք, հաջորդ քայլն է մեզ համար։
Իհարկե, դա մեծ խաղ կլինի։ Այս մրցաշրջանում մենք արդեն խաղացել ենք «Արսենալի», «Լիվերպուլի», «Տոտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Սա ծանր լիգա է, որում յուրաքանչյուր խաղ կարևոր է։ Անգլիայում ես առաջին մրցաշրջանն եմ անցկացնում և անհամբերությամբ եմ սպասում «Սիթիի» հետ հանդիպմանը»։