Զիդան. «Հաղթանակի մասին չեմ մտածում»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բարսելոնի» հետ այսօր կայանալիք խաղից առաջ հանդիպել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։
«Անցած մրցաշրջանում մենք վախենում էինք «Նոու Կամպ» այցելությունից, հիմա ամեն բան այլ է։ Շատ լավ ենք խաղում ու պատրաստ ենք այն հանդիպմանը, որի վրա կենտրոնացած ենք,- Զիդանի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Ուզում ենք հնարավորն անել՝ լավ խաղալու համար։ Կհասնենք դրանք, եթե կենտրոնանանք ֆուտբոլի վրա։
Հաղթանակի մասին չեմ մտածում։ Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է լավ խաղալ։ Չեմ ուզում խաղից հետո այնպիսի զգացում ունենալ, որ կարող էինք ավելին անել։
Չեմ նայում «Ռեալ Սոսյեդադի» հետ «Բարսելոնի» հանդիպմանը։ Սա միանգամայն այլ խաղ է, չեմպիոնների հանդիպում»։