
Ժնևում առգրավվել են Պալմիրայից առևանգված հնագույն արտեֆակտներ
Շվեյցարիայի իշխանությունները Ժնևի ազատ մաքսային գոտում հայտնաբերել և առգրավվել են սիրիական Պալմիրայից, ինչպես նաև Լիբիայից և Եմենից առևանգված արտեֆակտներ։
«ՏԱՍՍ»-ը գրում է, որ խոսքը ինը պատմական իրերի մասին է, որոնք մինչ դրանց ճակատագրին առնչվող հարցերի պարզաբանումը կգտնվեն Ժնևի թանգարանում։
Առևանգված օբյեկտները թվագրվում են մ.թ 3-4 դարերին։ Դրանց շարքում հատկապես առանձնանում է Աֆրոդիտեի գլխաքանդակը։ Շվեյցարիայի դատախազությունը պարզել է, որ արտեֆակտները հայտնվել են Ժնևի նավահանգստում 2009-2010 թվականներին: