Խվորոստովսկին առողջական վիճակի պատճառով հրաժարվել է Մեծ թատրոնում դեբյուտից
Օպերային բեմի համաշխարհային աստղ Դմիտրի Խվորոստովսկին ստիպված հրաժարվել է դետեմբերի 7-ին և 10-ին Մեծ թատրոնում նախատեսված «Դոն Կիխոտ» ներկայացման դեբյուտային մասնակցությունից: Երգչի պաշտոնական կայքում ներկայացված հաղորդագրության մեջ նշված է, որ Վիեննայում հաջող ելույթից հետ Խվորոստովսկին վերադարձել է Լոնդոն, որտեղ բժիշկները խորհուրդ են տվել մնալ այնտեղ հետագա բուժման և հանգստի համար:
Նշվում է, որ երգիչը ցավում է ստեղծված իրավիճակի համար:
«Դմիտրին անհամբեր սպասում է իր բեմ վերադարձին»,- նշված է հաղորդագրության մեջ, նաև ներկայացված այս ամսվա ընթացքում առաջիկա համերգները:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ամռանն օպերային երգչի մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ուռուցք: Չնայած բուժմանը, նա չէր դադարեցնում ելույթները:
Հարակից հրապարակումներ`
- Խվորոստովսկին Բարսելոնի թատրոն կվերադառնա իր դեբյուտից քառորդ դար անց
- Խվորոստովսկին չի կարող ելույթ ունենալ Վիեննայում՝ քիմիաթերապիայի պատճառով
- Հիվանդութունը պատիժ չէ, այլ փորձություն. Դմիտրի Խվորոստովսկի
- Դ.Խվորոստովսկի. Հայաստանը սուրբ երկիր է ինձ համար (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին