Շահնազարովն առաջարկել է դպրոցներում ուսումնասիրել միայն ռուս վեց դասականի գործեր
Սանկտ Պետերբուրգում նախօրեին կայացած ՌԴ նախագահին կից մշակույթի, արվեստի, ռուսաց լեզվի խորհրդի նիստում «Մոսֆիլմ» կինոկենտրոնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովն ասել է, որ 25 տարվա ընթացքում Ռուսաստանում ոչ մի գրաքննություն չի տեսել:
«Այսօր մենք իրավունք ունենք ասել այն, ինչ մտածում ենք»,- Լենտա.ռու կայքի հաղորդմամբ՝ ասել է Շահնազարովը:
Ռեժիսորն ընդգծել է, որ ներկայիս վիճակն արմատապես տարբերվում է նրանից, ինչ կար Խորհրդային միության տարիներին: Նա նաև նշել է, որ պետությունը պետք է հետևի, որպեսզի ակտիվիստների ելույթները չվերածվեն խուլիգանական արարքների:
Կ. Շահնազարովնը նաև առաջարկել է դպրոցներում խորապես ուսումնասիրել միայն ռուս վեց հեղինակի գործերը՝ Ա.Պուշկին, Մ. Լերմոնտով, Լ. Տոլստոյ, Ա.Չեխով, Ֆ. Դոստոևսկի, Ն. Գոգոլ:
Նրա խոսքով՝ դպրոցն ավարտելուց հետո շատերն ընդհանրապես չեն կարդում: Ռեժիսորի կարծիքով՝ ընթերցող քաղաքակրթությանը փոխարինելու է եկել դիտող քաղաքակրթությունը: