
Ռուս մասնագետները կականազերծեն Հալեպի ազատագրված տարածքները
Սիրիայի Հմեյմիմ օդանավակայան է վայրէջք կատարել Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի միջազգային հակաականային կենտրոնի դասակը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
«Առաջիկայում ռազմական ինժեներները կսկսեն ականազերծել սիրիական բանակի կողմից ահաբեկիչներից գրաված Հալեպի արևելյան շրջանները», -«RT»-ի փոխանցմամբ, ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, այդ դասակը, որի կազմում են ակնազերծողներ ու կինոլոգներ, նախկինում ունեցել է ականազերծման փորձ՝ Պալմիրայի տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- Լուսանկարներ՝ Հալեպի ազատագրված Բոստան Փաշա թաղամասից
- Շուրջ 6000 խաղաղ բնակիչ հեռացել է զինյալների կողմից գրավված Հալեպի շրջաններից
- Հալեպում տոնական տրամադրություն է՝ ազատագրված է Բոստան Փաշան. «Արևելք»