Ագուերոն կարող է որակազրկվել 4 խաղով
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն «Չելսիի» հետ այսօր կայացած խաղում Լուիս Դավիդի նկատմամբ կոպիտ խախտման համար կարող է որակազրկվել 4 խաղով: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
Արգենտինացի ֆուտբոլիստի պատիժը կարող է ավելի խիստ լինել, քանի որ դեռևս սեպտեմբեր ամսին նույնատիպ կոպիտ արարքի համար նա արդեն իսկ որակազրկվել էր 3 խաղով, սակայն, ինչպես երևում է, Ագուերոն դաս չի քաղել:
Հավելենք, որ այդ խաղում «Չելսին» հաղթեց 3:1 հաշվով և վաստակած 34 միավորով շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: