Զինծառայողներից մեկը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից
Արցախից Երևանի Մուրացան զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողներից մեկը՝ պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից, տեղափոխվել է վնասվածքաբանական բաժանմունք:
Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Մուրացան զինվորական կենտրոնական հոսպիտալից:
«Նրա մոտ վիճակի լավացում կա»,-փոխանցեցին վերակենդանացման բաժանմունքից:
Ժամկետային զինծառայող՝ 19-ամյա Կարապետ Միքայելյանը շարունակում է մնալ վերականդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է ծանր կայուն:
Հիշեցնենք, որ զինծառայողներից՝ Կարապետը ստացել է գլխի թափանցող վիրավորում, իսկ Քաջիկ Բադալյանը՝ որովայնի թափանցող, գնդակային վիրավորում, վնասվել են նրա աղիները, ինչպես նաև աջ ազդրը:
Հարակից հրապարակումներ`
- Խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոսում է «ինքնանպատակ» թափանցիկության մասին
- Արցախից Երևանի հոսպիտալ տեղափոխված զինծառայողների վիճակը կայուն ծանր է. Ասատուրյան