Լեկոնտ. «Ֆեդերերն ու Նադալը հարկավոր են թենիսին»
Ֆրանսիացի նախկին թենիսիստ Անրի Լեկոնտը կարծիք է հայտնել, որ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի և իսպանացի Ռաֆայել Նադալի համար կորտ վերադառնալը բավական բարդ կլինի: Այս մասին տեղեկացնում է tennisworldusa.org-ը:
«Երկարատև դադարից հետո կրկին կորտում հանդես գալը բավական բարդ կլինի նույնիսկ այնպիսի բարձրակարգ մարզիկների համար, ինչպիսին Ֆեդերերն ու Նադալն են: Հաջորդ տարի մրցանակներ կփորձեն նվաճել Ջոկովիչը, Մարեյը, Վավրինկան, Ռաոնիչն ու մյուս թենիսիստները:
Հուսով եմ, Ռաֆան ու Ռոջերը կկարողանան արժանի մրցակցություն ցույց տալ: Այդ տղաները պետք են թենիսին: Դժվար է մտածել այն մասին, թե ինչ տեղի կունենա, երբ նրանք որոշեն ավարտել մարզական կարիերան»,- նշել է Լեկոնտը: