Ապրիլյանում զոհված Ազատ Սիմոնյան. «Երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ»
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված Ազատ Սիմոնյանը դեկտեմբերի 4-ին կդառնար 20 տարեկան:
Ապրիլյան պատերազմի հերոսը Կոտայքի մարզի Կամարիս գյուղից էր:
Ազատը ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրվանից անհայտ կորածների ցուցակում էր, միայն ապրիլի 10-ին՝ զոհվածների մարմինների փոխանակման ժամանակ պարզվեց, որ հայկական կողմին հանձնված 18 զոհերից մեկն էլ Ազատն է:
Ազատը Զինված ուժեր զորակոչվել էր 2015 թվականին՝ ծառայության անցնելով Ջաբրաիլում, ծնողներից գաղտնի 8 ամիս մարտական հերթապահություն է կատարել առաջնագծում:
Մարտական ընկերները ծնողներին պատմել են, որ Ազատը միշտ բարձրունքից երգել է «Քեզ սիրում եմ մամա» երգը:
Ազատի ֆեյսբուքյան գրառումներից մեկում էլ գրված է. «Կարոտ հոգիս տխուր է, սիրտս` ալեկոծ, կյանքս կանգնել է, առաջ չի գնում, կարոտն է խեղդում կոկորդիս կանգնած, աչքերս տխուր տունս են փնտրում, մի փնտրեք աչքեր, զուր են ձեր ջանքեր տունս չեք գտնի՝ այն շատ հեռու է, այնտեղ՝ տանս մեջ, որդու կարոտից մայրս է լալիս, մի լացիր մայրիկ մի օր տուն կգամ, երդվում եմ մայրիկ՝ մի օր տուն կգամ, ամեն կաթիլ արցունքիդ համար պատասխան կտամ»:
Ներկայացնում ենք ապրիլյան պատերազմում զոհված Ազատ Սիմոնյանին նվիրված երգը:
Հարակից հրապարակումներ`
- Ապրիլյան պատերազմում զոհված Հենրիկ Ղահրամանյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արտիմետում նշել են ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Արամ Աբրահամյանի ծննդյան օրը
- Արմավիրում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքար
- Արցախում անց է կացվել Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար
- Ադամն իր կյանքի տաղանդավոր գծանկարը գծեց մարտի դաշտում՝ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը
- «Ադամ Սահակյան, ներկա». Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում ուսումնական տարին մեկնարկեց մեկ րոպե լռությամբ