Ադրբեջանը լավ չի հասկանում, թե ինչ անի այս իրականության մեջ. Իսկանդարյան
«Այսօր բոլոր քաղաքական ուժերն արդեն պատրաստվում են նախընտրական պայքարին: Գարնանը քաղաքական կյանքը բավականին կաշխուժանա»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Խոսելով ընդդիմադիր դաշտի, մասնավորապես հնարավոր դաշինքերի մասին, քաղաքագետն ասաց, որ Հայաստանում գաղափարական որևէ պայքար տեղի չի ունենում:
«Ընդհանրապես՝ բոլոր քաղաքական ուժերը խոսում են նույն բանի մասին՝ իշխանությունում վատ մարդիկ են, իսկ մենք լավն ենք, եթե գան իշխանության, ինձ և գիտությանն անհայտ պատճառներով, կոռուպցիա չի լինի, օլիգարխներից կախված չեն լինի, կլինեն արդար, լավ քաղաքականություն կվարեն: Սա գաղափարախոսություն չէ: Քաղաքական գործիչները հանդես են գալիս հիմնականում սոցիալական դիրքերից, սակայն տնտեսական նման պայմաններում սոցիալական լուրջ ծրագրերի իրականացումն իրատեսական չէ»,- ասաց Ա.Իսկանդարյանը:
Նա նաև հավելեց, որ այսօր պայքարը ոչ թե ՀՀԿ-ի և ընդդիմության միջև է, այլ հենց ընդդիմադիր դաշտում է, թե ով կլինի գլխավոր ընդդիմադիրը:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, մասնավոապես Ադրբեջանի նախագահի հայտարարություններն, Ա. Իսկանդարյանն ասաց, դրանք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը լավ չի հասկանում, թե ինչ անի այս իրականության մեջ: Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները հիմնականում ուղղված են հենց ներքին լսարանին:
Խոսելով ՀՀ և ՌԴ Զինված ուժերի միացյալ զորախմբի մասին, քաղաքագետն ասաց, որ այն անվտանգային ձևաչափի մի մասն է, Հայաստան–Ռուսաստան փոխգործակցության արդյունք է։
«Իրականում այդ խմբավորումը սկսել է ձևավորվել 1995-ից, հիմա ստացել է իր վերջնական տեսքը»,- նշեց նա:
Ա.Իսկանդարյանն ասաց, որ այն չի կարող ուղղակիորեն վերաբերել Ղարաբաղին, քանի որ համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանիև Ռուսաստանի միջև, սակայն բացարձակապես պարզ է, որ Ղարաբաղի անվտանգությունն ապահովում է Հայաստանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին