Էդ. Շարմազնովը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին
Ամեն ինչ փոփոխվում է, ամեն ինչ հոսում է: Ավելացնելու բան չունեմ,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն:
Դիտարկմանը՝ «նա վերադառնում է քաղաքականություն որպես քաղաքական գործիչ, ինչը դուք չարիք էիք բնորոշել, շարունակո՞ւմ եք մնալ ձեր այդ դիրքորոշմանը, թե դրանում փոփոխություններ են եղել», նա նշեց. «Կոնկրետ ես, իմ կուսակցության նախագահը գնահատական ենք տվել երևույթներին, ոչ թե անձին: Մնում ենք մեր կարծիքին՝ բոլոր վատ երևույթները մենք մերժում ենք, բոլոր դրական երևույթները, այն կարծիքները, որ կան քաղաքական մշակույթի հետ կապված, ընդունում ենք: Երբեք անձերին չենք պիտակավորել, խոսել ենք երևույթների մասին: Մեկ անգամ ձեզ բարեկամական հորդորել եմ, հիմա ևս մեկ անգամ խնդրում եմ՝ շատ հետ մի նայեք, վիզներդ ծուռ կմնա, նայեք առաջ։ Կգան ընտրություններ, կտեսնեք։ Իր իրավունքն է՝ կգա, թե չի գա»:
Միաժամանակ Էդ. Շարմազնովը հավելեց. «Քաղաքական երևույթների, քաղաքականության մեջ առկա սկզբունքների վերաբերյալ իմ գնահատականները չեն փոխվել։ Համոզված եմ, որ նաև իմ կուսակցության գնահատականները չեն փոխվել։ Մենք կոռեկտության, հանդուրժողականության, գրագետ քաղաքական մշակույթի սկզբունքները պահպանելու, ազատ մրցապայքարի կողմնակից ենք»:
Հարցին, թե հնարավո՞ր է ՀՀԿ-ն համագործակցի Գագիկ Ծառուկյանի հետ, նա ասաց, որ չի կարող խոսել մի բանի մասին, որն իրենք չեն քննարկել:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում որպես ընդդիմադիր. Նաիրա Զոհրաբյան
- Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ. Վ.Էնֆիաջյան
- Գագիկ Ծառուկյանը կմտածի
- ԲՀԿ քաղխորհուրդը դիմում է Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին