Հալեպում ռուս զինվորական բժշկուհի է զոհվել
Ռուս զինվորական բժշկուհի է զոհվել Սիրիայի Հալեպ քաղաքում ընդդիմության զինյալների կողﬕց հոսպիտալի գնդակոծման հետևանքով, ևս երկու բուժաշխատողներ վիրավորվել են:
«ՏԱՍՍ» ռուսական գործակալությունը գրում է, որ այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Այսօր տեղի բնակիչներին ընդունելու ժամանակ զինյալների հրետակոծմանն է ենթարկվել նաև Հալեպում պաշտպանության նախարարության շարժական հոսպիտալը: Տուժել են նաև բժիշկներին այցելած տեղի բնակիչներ»,-ասել է նա:
Կոնաշենկովը նշել է, որ հոսպիտալը գնդակոծած զինյալները ունեին դրա հստակ կոորդինատները:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ սպանության և վիրավորելու պատասխանատվությունը միայն ընդդիմության զինյալների վրա չէ. «Մեր զինծառայողի սպանության պատասխանատվությունը նաև դրա պատվիրատուների վրա է: Նրանց, ովքեր ստեղծել, նպաստել ու զինել են այդ գազաններին, իրենց խղճի ու ընտրողների առաջ արդարանալու համար դրանց «ընդդիմություն» են կոչել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան