Համիդ Չիթչիան. Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը 4 անգամ կմեծանա
Թեհրանում մեկնարկել է Իրան-Հայաստան միջկառավարական 14-րդ համատեղ նիստը,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը 14-րդ համատեղ նիստի շրջանակներում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի հետ հանդիպմանը, անդրադառնալով էներգետիկայի ոլորտում հայ-իրանական համագործակցությանը, մասնավորապես ասել է. «Ներկայում էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալը կազմում է 300 մեգավատ, առաջիկայում նախատեսում ենք ներկայիս ծավալը հասցնել 1200 մեգավատի»:
Նախարար Չիթչիանը հույս է հայտնել, որ Իրան-Հայաստան միջկառավարական 14-րդ համատեղ նիստը կնպաստի երկաթուղային և օդային հաղորդակցության, գյուղատնտեսության, ջրի, էլեկտրաէներգիայի, հանքերի, նավթի, պետրոքիմիական արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնմանը: