Շոտլանդիայում արգելվում է մեքենայում՝ երեխայի ներկայությամբ ծխելը
Շոտլանդիայում ուժի մեջ է մտել մեքենաներում՝ մինչև 18 տարեկան երեխաների ներկայությամբ ծխելն արգելելու մասին օրենքը: Բի-Բի-Սի-ն գրում է, որ Շոտլանդիայի խորհրդարանն օրենքը հավանության է արժանացրել 2015-ին թվականին՝ որպես երեխաների՝ պասիվ ծխելու դեմ պայքարի միջոց:
Օրինազանցին սպառնում է տուգանք ավելի քան 1200 դոլարի չափով:
Շոտլանդիայի առողջապահության նախարարը բացատրել է, որ ծխախոտի ծուխը պարունակում է թունավոր նյութեր, որն առանձապես վտանգավոր է երեխաների համար, քանի որ նրանք մեծահասկաների համեմատ ավելի արագ են շնչում, նշանակում է, որ ավելի շատ ծուխ են շնչում: