Պիկե. «Եթե «Բարսելոնը» վերադարձնի իր խաղաոճը, մեզ կանգնեցնել չի լինի»
«Բարսելոնի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն չի կորցնում լավատեսությունը՝ կապված կատալոնյան ակումբի չեմպիոնական ամբիցիաների հետ։ «Կլասիկոյում» ոչ-ոքիից հետո «Ռեալը» պահպանել է 6 միավորի տարբերությունը «Բարսելոնի» նկատմամբ։ Ժերար Պիկեն կարծում է, որ դեռ վաղ է եզրակացություններ կատարել, քանզի առջևում շատ խաղեր կան։
«Ամեն ինչ «Ռեալի» օգտին է դասավորվում։ Նրանք հավասարեցրեցին հաշիվը 90-րդ րոպեին ու շարունակեցին իրենց անպարտելի հանդիպումների շարքը, սակայն իմ փորձն ասում է, որ ողջ պայքարը դեռ առջևում է։ 2014-2015 թթ. մրցաշրջանում, երբ եկավ Լուիս Էնրիկեն, մենք նման իրավիճակում էինք։ Այն ժամանակ «Ռեալից» հետ էինք մնում 4 միավորով, մադրիդցիները գերազանց մարզավիճակում էին, սակայն առաջնությունում հաղթեց «Բարսելոնը»։
Ամեն ինչ հենց մեզանից է կախված, այն բանից, թե ինչպես ենք մենք ֆուտբոլ խաղում։ Եթե վերադարձնենք մեր խաղաոճը, մեզ կանգնեցնել չի լինի։ Թիմը ճիշտ ճանապարհի վրա է, երկրպագուները պետք է հանգիստ լինեն, քանզի մրցաշրջանը երկարատև է։ Ավելի վատ իրավիճակներ էլ եմ տեսել»,- Պիկեի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։