Սիմեոնե. «Մեր նպատակը 3-րդ տեղն է»
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն պատմել է Իսպանիայի առաջնությունում իր թիմի խնդիրների մասին։ Հիշեցնենք, որ Պրիմերայի վերջին տուրում արգենտինացի մասնագետի սաները սեփական խաղադաշտում չեն կարողացել առավելության հասնել «Էսպանյոլի» նկատմամբ։ Գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, և «Էվերտոնն» այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ 2 միավորով հետ մնալով «Սևիլիայից»։
Սիմեոնեն գովել է կատալոնյան թիմին պաշտպանությունում գրագետ գործողությունների համար, ինչպես նաև հայտարարել է, որ իր թիմի գլխավոր նպատակը եզրագիծը 3-րդ տեղում հատելն է։
«Առաջնությունը երկարատև է, և թիմերից յուրաքանչյուրը դեռ դժվարություններ կունենա։ Ով լավ կդիմանա դրանց, նա էլ մոտ կլինի Պրիմերայում հաղթանակին։
Ես կարծում եմ, որ իմ խաղացողները բոլոր ուժերը ներդրեցին հաղթանակի համար և մրցակցին ստիպեցին պաշտպանվել։ «Էսպանյոլը» գերազանց էր պաշտպանվում, շնորհավորում եմ մրցակցին պաշտպանությունում հիանալի խաղի համար։
Ես չեմ փոխել խնդիրը, որը դրված է իմ թիմի առջև։ Մեր նպատակը եզրագիծը 3-րդ տեղում հատելն է, և ես հանգիստ եմ»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։