Լարսի ավտոճանապարհը մարդատար ավտոմեքենաների համար բացվել է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըժամը 15։00-ից հետո մարդատար ավտոմեքենաների համար բացվել է։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը նախատեսվում է վերականգնել վաղը՝ դեկտեմբերի 6-ին։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հարակից հրապարակումներ`
- Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
- Լարսում ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները կվերսկսվեն օրվա երկրորդ կեսին