Դավիթ Գասպարյանին չհաջողվեց կրկնել իր լավագույն արդյունքը
Իսրայելի Էյլաթ քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 13 ծանրորդ:
62 կգ քաշային կարգում մրցելույթներն ավարտել է Դավիթ Գասպարյանը: Մինչև 20 տարեկանների տարիքայում խմբում նա գրավել է 10-րդ տեղը: Պոկում վարժությունում Գասպարյանը կարողացել է գլխավերևում պահել 110 կգ ծանրածողը, մյուս երկու մոտեցումը Դավիթը ձախողել է: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրել է 135 կգ:
Երկամարտի 245 արդյունքով Դավիթը զբաղեցրել 10-րդ տեղը, սակայն հայ մարզիկի լավագույն արդյունքը եղել է 260 կգ-ը: Մրցաշարը կավարտվի դեկտեմբերի 10-ին: