Սմբատ Լպուտյանը Սոչիում ներկայացրել է հայաստանյան փորձը
Սոչիում մեկնարկել է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնությունը, որն անցկացվում է 6 տարիքային խմբերով: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, Ռուսաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Գլուխովսկին:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, դպրոցականների աշխարհի առաջնությանը զուգահեռ ընթանում են նաև «Շախմատը դպրոցում» ծրագրի վերաբերյալ կլոր սեղան-քննարկումներ, որի ժամանակ ելույթ է ունեցել նաև Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ով ներկայացրել է շախմատը դպրոցական ծրագրում ընդգրկելու հայաստանյան փորձը: