Այս տարվա 10 ամիսներին Հայաստանին տրամադրվել է շուրջ 42 մլն դոլարի մարդասիրական օգնություն
Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2016թ. հունվար-հոկտեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 7 039.8 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 20 136.2 մլն. դրամ կամ 42 040.9 հազ. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգյաին վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 52.6%-ը կազմել են. քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի ար- տադրանքը, 14.7%-ը` մանածագործական իրերը, 7.5%-ը` տարբեր արդյունաբերական ապ- րանքները, 6.8%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 4.9%-ը` սարքեր և ապարատները, իսկ 13.5%-ը` մնացած ապրանքները:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 18,6%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 24,2%-ը՝ Եվրամիության երկրներին, 18,3%-ը՝Շվեյցարիային, 14.7%-ը՝ Չինաստանին: