Դավիթ Բաբայան. Ալիևի հայտարարությունը հոգեբուժարանի պացիենտի արտահայտություն է
Սա ոչ թե քաղաքական գործչի կամ պետական համակարգ ներկայացնող անձնավորության հայտարարություն է, այլ հոգեբուժաանի պացիենտի հայտարարություն: Անդրադառնալով երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությանը, «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նշենք, որ Իլհամ Ալիևը այցելելով սահմանամեձ Թաթար հայտարարել է՝ «Այսօր մենք չենք հավակնում Հայաստանի ներկա տարածքներին: Մենք մտադիր չենք ռազմական ճանապարհով վերադարձնել ո’չ Երևանը, ո’չ Մեղրին, ո’չ Գորիսը: Բայց ես վստահ եմ, որ կգա ժամանակը, և մենք՝ ադրբեջանցիներս, կվերադարձնենք մեր բոլոր պատմական հողերը...»:
«Բոլորովին վերջերս Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ էլ նույն Ալիևը ասաց, որ Ադրբեջան պետությունը ստեղծվել է Հեյդար Ալիևի ժամանակ»,- նշեց Բաբայանն ու հավելեց, որ տարօրինակ գործընթացներ են տեղի ունենում թե՛ Ալիևի ուղեղում և թե՛ Ադրբեջանում ընդհանրապես:
Բաբայանի կարծիքով Ալիևը ի տաբերություն այլ բարբարոսների ազնիվ է, բացեիբաց ասում է իր ցանկությունների մասին: Սա էլ է հիվանդության յուրօրինակ ատորոշում:
«Ի վերջո՝ արդեն պահն է, որ իրենք կողմնորոշվեն, թե իրենց հողերը որտեղ են վերջանում, երբ է ստեղծվել Ադրբեջանը և ինչ է այն ընդհանրապես»,- նշեց նա:
Բաբայանի համոզմամբ, նման քայլերը, նման հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են, թե ինչ պետության հետ մենք գործ ունենք:
«Այսինքն՝ դա ֆաշիստական պետություն է, որը զավթողական քաղաքականություն և զավթողական տեսլական ունի, ինչպես նաև զավթողական հոգեբանություն: Սա հանցագործին բնորոշ պահվածք է: Եթե նախկինում նրանք ինչ-որ երևակայական բաների մասին էին խոսում գաղափար էին փորձում դնել դրա տակ: Հիմա արդեն երևում է, որ այդ գաղափարն էլ չկա, պարզապես ֆաշիզմ է և վերջ: Նման գաղափարներ արտահայտող պետության հետ պետք է լինենք ուժեղ որպեսզի խաղաղությունն ու կայունությունը պահպանենք, և այդ համաճարակը թույլ չտանք որ չտարածվի տարածաշրջանում»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ Ադրբեջանի հետ խոսելիս էլ պետք է փայտը ձեռքից չգցել, և մասնավորեցրեց, որ փայտը պետք է լինի արցախյան թթենու հաստ ճյուղից պատրաստված մահակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան