Գաբուզյանը հաջող է մեկնարկել
Իտալիայում մեկնարկել է Հռոմի շախմատի բաց առաջնությունը: Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 30 երկրի 182 շախմատիստներ: Մասնակիցների թվում են 12 գրոսմայստեր և 15 միջազգային վարպետ: Հռոմի բաց առաջնությանը Հայաստանը ներկայացնում է գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը:
Մրցաշարի առաջին տուրում Գաբուզյանն առավելության է հասել Իտալիայի ներկայացուցիչ Մարիո Սիբիլոյի նկատմամբ, իսկ 2-րդ տուրում ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Ալեքսանդր Սավանովիչի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան