Գեորգի Ավետիսյան. ՍԱՊԾ-ն փլուզված կառույց է
ՍԱՊԾ Հանրապետական անասնաբուժական ու բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի լաբորատոր գործունեություն ու հասարակայնության հետ կապերի տնօրենի տեղեկալ Գեորգի Ավետիսյանին ուրախացրել է ծառայությունից իր հեռացումը: Միաժամանակ ահազանգում է՝ լաբորատորիան կործանման վտանգի առաջ է:
«ՍԱՊԾ-ն փլուզված կառույց է: Տարիներ շարունակ ծառայությունը կառավարել են մարդիկ, որոնք ոլորտի հետ որևէ աղերս չունեն»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց նա:
Գ. Ավետիսյանի խոսքով, ծառայության պետը, աշխատակազմի ղեկավարը, խորհրդականները ոլորտի մասնագետներ չեն: Նրա խոսքով, պատահական չէ, որ 2011-ից ի վեր ծառայության որևէ ղեկավար մասնագիտական քննարկումների չի մասնակցել:
«Ծառայությունը միշտ թաքնվում է մամուլի հաղորդագրությունների հետևում, որոնք հիմնականում ոչինչ չասող են: Ծառայության ղեկավարները լավ գիտեն, եթե մասնակցեն ասուլիսի, կպարզվի, որ յուրաքանչյուր լրագրող իրենցից լավ է պատկերացնում ոլորտը»,-ասաց նա:
Նա լրագրողներին կոչ արեց համատեղել ջանքերը, որպեսզի լաբորատորիան հանվի ծառայության կազմից ու ինչ-որ կերպ փրկել ծառայությունը:
«Հանել մասնագետներին ու բերել ոչ մասնագետ ղեկավար կազմ՝ տնօրեն ու երկու փոխտնօրեն, դա լաբորատորիայի կործանման նախանշան է»,-ասաց Ավետիսյանը, ավելացնելով, որ եթե լաբորատորիան ղեկավարեն մասնագետներ, ինքը պատրաստ է համագործակցել լաբորատորիայի հետ:
Ի դեպ, Գ. Ավետիսյանն ասաց, որ իրենք լաբորատոր օբյեկտեիվ փորձաքննություն են իրականացրել, սակայն չի կարող ասել, թե ինչ է եղել դրանց արդյունքների հետ:
«Մենք գիտենք ինչ է բերվել, բայց չգիտենք, ում արտադրանքն է, մեզ մոտ բերվել են կոդավորված»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- ՍԱՊԾ պաշտոնյան մտադիր է դատական կարգով վերականգնել ոտնահարված իրավունքը
- Գումի մսի շուկան՝ ՍԱՊԾ հորդորից հետո
- ՍԱՊԾ-ն արձագանքում է Panorama.am-ի հրապարակմանը
- ՍԱՊԾ պետ. Բոլորի համար մոտեցումը հավասար է լինելու
- Պիպոյանը՝ ՍԱՊԾ պետի փոփոխության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան