Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ. Վ.Էնֆիաջյան
«Գագիկ Ծառուկյանն առաջիկա օրերին անձամբ, վերլուծելով ստեղծված իրավիճակը, հասարակական պահանջը, քաղաքական օրհասական դարձած իրավիճակը, հանդես կգա հայտարարութամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Նա հիշեցրեց, որ շաբաթ օրը կայացել է ԲՀԿ քաղխորհրդի նիստի, որտեղ քննարկվել է Գ.Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադարձի հարցը, նույն այդ օրը Գ. Ծառուկյանի տան մոտ հավաքված քաղաքացիների՝ քաղաքականություն վերադառնալու պահանջի մասին:
«Քաղաքական խորհրդի որոշ ներկայացուցիչներ, խմբակցության պատգամավորներ այդ օրն առանձնազրույց ունեցան Գագիկ Ծառուկյանի հետ՝ ներկայացնելով քաղաքական խորհրդի որոշումը, հորդորը, ԲՀԿ-ում ցանկանում ենք նրա ներգրավումն ակտիվ քաղաքական դաշտ կուսակցության ղեկավարի կարգավիճակով, համապատասխան գործառույթներով: Քննարկել ենք նաև տարբեր այլ հարցեր»,- ասաց նա:
Հարցին, թե Գ. Ծառուկյանի արձագանքից ի՞նչ կարելի է ենթադրել՝ կվերադառնա քաղաքականություն, Վ. Էնֆիաջյանն ասաց. «Չեմ ուզում շտապողականություն դրսևորել: Գագիկ Ծառուկյանն այն անհատականությունն է, որ միշտ եղել է հասարակության, ժողովրդի կողքին, տեսնելով ժողովրդի այս պահանջը, հասարակական, քաղաքական պահանջվածությունն իր անձի ներգրավումը քաղաքական գործընթացներում, կարծում եմ՝ իր որոշումը պետք է լինի դրական»:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօրվանից ԲՀԿ քաղխորհրդի ներկայացուցիչները, ԲՀԿ պատգամավորները, ավագանու անդամները, տարածքային կառույցների ղեկավարները Հայաստանի բոլոր քաղաքներում, գյուղերում են լինելու, շփվելու են ոչ միայն կուսակցության ներկայացուցիչների, այլ նաև առհասարակ քաղաքացիների հետ, լսելու են նրանց կարծիքները, ծրագրերը, առաջարկությունները:
«Առաջիկայում մենք խմբագրելու ենք բոլորի կողմից հավաքագրված կարծիքները՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որպես ԲՀԿ ծրագիր, ծրագային մոտեցումներ, օրակարգային հարցեր, որոնք պետք է արագ լուծվեն»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը կմտածի
- ԲՀԿ քաղխորհուրդը դիմում է Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին