
Զլատան Իբրահիմովիչ. «Ես կգերադասեի հաղթել ու գոլ չխփել»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հիասթափված է «Էվերտոնի» հետ Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպման արդյունքից։ Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ Հաշիվը 42-րդ րոպեին բացել է Զլատան Իբրահիմովիչը։ Խաղավերջում Լեյտոն Բեյնսը 11 մետրանոց հարվածով վերականգնել է հաշվի հավասարակշռությունը։
«Մենք մեզ ավելի վստահ կզգայինք, եթե մրցաշարային աղյուսակում ավելի բարձր դիրք զբաղեցնեինք,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես այսօր գոլ խփեցի, սակայն դա մեզ միայն մեկ միավոր տվեց։ Կգերադասեի հաղթել ու գոլ չխփել։ Մենք պետք է ավելի շատ ձգտենք ու վաստակենք մեր միավորները»։