ԱԳՆ. Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով
Վերին Լարս անցակետի անանցանելիության առնչությամբ ԱԳՆ-ն հայտնում է, որ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը պարբերաբար այցելում է անցակետ, իսկ հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:
Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:
Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում հարցերի դեպքում դիմել Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ +7.863.207.67.51 հեռախոսահամարով:
Հարակից հրապարակումներ`
- Լարսում ձնահոսքի հետևանքների վերացման աշխատանքները կվերսկսվեն օրվա երկրորդ կեսին
- Լարսի անցակետում կուտակվել է 558 տրանսպորտային միջոց
- Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար