Գագիկ Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված չէ. ԲՀԿ նախագահ
Այսօր Ազգային ժողովում լրագրողների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեցին, թե արդյոք Գագիկ Ծառուկյանը համաձայնեցրել է իր վերադարձը Սերժ Սարգսյանի հետ:
«Ես ասում եմ՝ ոչ, չի համաձայնեցրել: Իսկ թե մարդկային առումով ի՞նչ են քննարկում երկու մարդիկ, ովքեր ունեն նորմալ մարդկային հարաբերություններ, ես կարծում եմ, որ դա ոչ իմ, ոչ էլ ձեր գործն է», -պատասխանելով հարցին, հայտարարեց Զոհրաբյանը:
Լրագրողը հիշեցրեց, որ Ծառուկյանը քաղաքականությունից հեռանալուց առաջ հայտարարել էր, թե հեռանում է, քանի որ չի ուզում արյունահեղություն լինի և հետաքրքրվեց, թե արդյոք նրա վերադարձում արյունահեղության վտանգ չկա, Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, նման մտավախություն չկա»:
Պատգամավորը նկատեց, որ շաբաթ օրվանից հետո, երբ քաղաքացիները Ծառուկյանի տան մոտ պահանջում էին նրա վերադարձը, շատերի, հատկապես ոչ իշխանական քաղաքական գործիչների սիրտը վատացել է:
«Հայաստանի դեղատներում վալերյանկայի, կարվալոլի, ինսուլինի, պաշարները սպառվել են: Ես հասկանում եմ, որ ոչ իշխանական դաշտում շատ քաղաքական ուժերի բոլոր սցենարները խառնվել են, որովհետև մարդիկ երևի նստել, լեյտենանտ Շմիդտի որդիների պես, խորհրդարանը բաժանել էին միմյանց միջև, և Ծառուկյանի վերադարձը ակտրիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է», -հայտարարեց Զոհրաբյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում քննադատական գրառումներին:
Հաջորդ հարցին, թե մտավախություն չունի՞ Զոհրաբյանը, որ Ծառուկյանի հասցեին հնչած մեղադրանքները նորից կվերադառնան, պատգամավորը պատասխանեց, որ նման մտավախություն չունի, քանի որ ամենայն մանրամասնությամբ ստուգվել է ամեն ինչ և մեղավորներ չեն գտնվել:
Հարակից հրապարակումներ`
- Էդ. Շարմազնովը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին
- Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում որպես ընդդիմադիր. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան