Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի. Շ. Քոչարյան
Արտգործնախարարության լրատվական ծառայությունից ներկայացնում են ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին:
«Արմենպրես». Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը, որում վերջինս տարածքային պահանջներ է ներկայանցում ՀՀ նկատմամբ:
Շ. Քոչարյան. Ադրբեջանի անթաքույց պահանջները ՀՀ տարածքների նկատմամբ ակնհայտ ձևով ապացուցում է, թե ինչու միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, իսկ Ադրբեջանը պետք է միջազգային պատասխանատվություն կրի ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի և դրա հետևանքների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան