ԱԺ-ում քննարկում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի նախագիծը
Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ասաց, որ այս նախագիծը նպատակ ունի ապահովել պատշաճ կադրային քաղաքականության իրականացումը զինվորական ծառայության կազմակերպման գործընթացում, հստակեցվում են ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստություններում սովորող զինծառայողների ուսումնառության ժամկետները և նրանց «լեյտենետ» զինվորական կոչում շնորհելու կարգը:
Նա նաև նշեց, որ նախագծի նպատակներից է հստակեցնել զինծառայողի կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքում պարտավորության չկատարման համար ծագող իրավական հարցը. «Առաջարկվում է պարտավորության չկատարման դեպքում ուսման ծախսերի փոխհատուցման ինստիտուտը փոխարինել պարտավորության չկատարման օրենքով սահմանված տուժանքի ինստիտուտով: Այսինքն, եթե ուսումն ավարտելուց հետո առաջին տաս տարիների ընթացքում իրենց կամքով հրաժարվում են ծառայությունից, պարտավոր են փոխհատուցել չծառայած տարիների համապատասխանաբար ծախսերը՝ յուրաքանչյուր չծառայած տարվա համար պետք է որպես տուժանք վճարի մեկ միլիոն դրամի կարգի գումար»:
Օրենսդրական նախաձեռնությունը, փոխնախարարի խոսքով, կարավորելու է ևս մեկ հարց. «Խնդիրը կայանում է նրանում, որ Բժշկական համալսարանում ունենք ռազմաբժշկական ֆակուլտետ: Այնտեղ ընդունվողների հետ պայմանագիր է կնքում՝ որպես կուրսանտ սովորեն, պաշտպանության նախարարությունն իր վրա է վերցնում ծախսերը:
Ունենք դեպքեր, որ ռազմաբժշկական ֆակուլտետի ուսանողներն ավարտում են բակալավրիատը, երկու տարի սովորում մագիստրատուրան, որից հետո գործող օրենքով նրանց շնորհվում է «լեյտենատ» զինվորական կոչում: Ինտերնատուրա ընդունվելու քննությունները տարբեր պատճառներով չեն հանձնում:
Ստացվում է կուզուսային վիճակ. նա՝ որպես մասնագետ, կարող է կառավարության 1994 թվականի որոշմամբ միայն ինտերնատուրն ավարտելուց հետո ինքնուրույն բժիշկ աշխատելու որակավորում ստանալ, մյուս կողմից նա արդեն լեյտենանտ է:
Նրան չես կարողանում որպես շարքային զորակոչել, նրան չես կարողանում որպես լեյտենատ զորակոչել, որ բժիշկ ծառայի: Օրենսդրական բացը փակելու համար ներկայումս սահմանում ենք, որ զինվորական «լեյտենանտ» կոչում շնորհիվ ինտերնատուրան ավարտելուց հետո, որպեսզի նման խնդրի առաջ չկանգնենք»:
Պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով՝ պետք է համակարգային փոփոխություն անել. «18 տարեկանը լրացել է, գնում եք, ծառայում եք, գալիս եք, դրանից հետո կլինեն գայթակղիչ մեխանիզմները, որոնցով շատ մասնագետներ կցանկանան դառնալ ռազմական բժիշկ և անպայման շարունակել աշխատել»:
Իր ելույթում պատգամավոր ՌուբենՀակոբյանն ասաց, որ պատերազմող պետություն է Հայաստանը, պետք է բացարձակապես ամեն ինչ անել, որ զինվորական ծառայությունը շրջանցելու սողանցքներ չմնան: Նա համոզված է, որ 18 տարին լրացած յուրաքանչյուր արական սեռի ներկայացոցիչ պարտավոր է ծառայել բանակում, բացառությամբ միջազգային հարթակներում՝ արվեստի, մշակույթի, գիտության, սպորտի, շախմատի բնագավառներում կարգավիճակ ունեցողները:
Պատգամավորը համոզված է, որ նրանք, ովքեր խոսում են, թե գիտությունը կտուժի, եթե երիտասարդը բանակում ծառայի ուսանելու փոխարեն, դեմագոգիայով են զբաղված. «Բացարձակապես, գիտությունը պարտավել է, շահել է դեմագոգիա, սողանքներ փնտրողների խումբը»:
Ռ. Հակոբյանը նաև նշեց, որ ինչքան նեղացնում են բանակ չծառայողների հնարավորությունը, այնքան կաշառքն ավելի է մեծանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին