Քաղաքական 13:31 05/12/2016

«Ժողովրդի ապստամբելու իրավունքի վերաբերյալ» հայտարարության նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հերթական քառօրյայի մեկնարկին առաջարկեց ԱԺ 5-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում մի քանի լրացումներ անել՝ ընդգրկելով մի քանի օրինագծեր, ինչպես նաև որոշ օրինագծերի քննարկումը  մինչև մեկ տարով հետաձգել:

Առաջարկվում էր օրակարգ ընդգրկել  ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Ժողովրդի ապստամբելու իրավունքը» հայտարարության նախագիծն ու «Լյուստրացիայի մասին»  և դրան կից օրենսդրական փաթեթը, որոնք չեն արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Մինչ օրակարգի առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ քվեարկության կազմակերպումը, ԱԺ նախագահին հարց ուղղելու համար հերթագրվեց երեք պատգամավոր:

ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը հիշեցեց, որ 2017-ի ապրիլյան ընտրություններից առաջ սա ԱԺ-ի վերջին լիարժեք նստաշրջանի վերջին քառօրյան է, ԱԺ-ում պետք է քննարկվեին ժողովրդին հուզող ու կենսական հարցեր: Նա հետաքրքրվեց, ինչպե՞ս է ԱԺ ղեկավարությունը որոշում քննակվող հարցերի առաջնահերթությունները:

«Ես չեմ տեսնում որևէ հարց, բացի բյուջեի 2-րդ ընթերցումից, որը էդքան առաջնային ու կարևոր լիներ: Մինչդեռ կան, իսկապես լուրջ հարցեր, որոնք կենսական են»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Նա որպես առաջնային հարց նշեց գյուղացիների վարկային բեռը, ասաց եղել է Արմավիրի մարզի գյուղերում, վիճակն աղետալի է:

«Մարդիկ մի քանի մլն վարկեր են կուտակել, որոնց զգալի մասը տույժ ու տուգանք են, իսկ սա նշանակում է, որ իրավիճակը վաթարանալու է: Արևիկ գյուղում գրեթե բոլորը գրավադրել են իրենց տները»,-ասաց նա:
Զուրաբյանն ասաց, որ խնդիրը համակարգային է ու պետք է արժանանա ԱԺ ուշադրությանը: Նա առաջարկեց լսումներ անցկացնել խնդրի շուրջ, խնդիրը քննարկեն ու լուծում տան:
ԱԺ նախագահն ի պատասխան նշեց, որ հարցին պատասխանելու համար մեծ հմտություն պետք չէ, «որովհետև դուք ուզում էիք, որ ժողովուրդը լսեր ձեր այցերի մասին»: Գ. Սահակյանն ասաց, եթե կա առաջարկ, որ խորհրդարանը կարող է քննարկել այսօր կամ վաղը, պատգամավորը դա ներկայացնի, իսկ եթե կա լսումների անհրաժշետություն, ապա հարցը պետք է նախապատրաստվի հանձնաժողովում, որի անդամ է Զուրաբյանը:
ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն էլ քիչ հավանական համարեց, որ փետրվարին նիստ հրավիրվի, քանի որ քաղաքական ուժերը լծված են լինելու քարոզարշավի:

«Մենք շատ մեծ քննարկումների արդյունքում տառ փոխեցինք, բառ փոխեցինք, մի դարակազմիկ համաձայնության եկանք, որ ԱԺ-ում հայտարարություն ընդունվի Հյուսիսային Իրաքում եզդիների հանդեպ կատարվող ցեղասպանական գործողությունների մասին, ես կարծում եմ, որ այստեղ հարցի բարոյական կողմ կա, եթե այս գումարման խորհրդարանն այդ հայտարարությունը չընդունի, ապա մենք  բարոյական լուրջ խնդիր կունենանք»,-ասաց պատգամավորը:

Նա հորդորեց հայտարարության նախագիծը  քննարկել այս քառօրյայում: Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ առաջարկությունը կքննարկի հանձնաժողովի հետ ու պատասխան կտա:

Մտքերի փոխանակման համար հերթագրված չորս պատգամավորներից Լևոն Զուրաբյանն ասաց, որ ժողովրդի հետ հանդիպելու համար չպետք է իրեն նախատել: Գ. Սահակյանին էլ խորհուրդ տվեց գյուղեր գնալ. «Ձեզ այնտեղ սպասում են: Սա համակարգային հարց է, ես առաջարկում եմ ԱԺ նախագահի կարգավիճակ ունեք, նման լսումներ հրավիրելու իրավասություն ունեք, հիմա ես հարց եմ տալիս, կանե՞ք նման բան, այդ հարցը հուզում է հարյուր հազարավոր քաղաքացիների, սա մեր տնտեսության խնդիր է, ժողովրդի հավատի խնդիր է»:

Գ. Սահակյանը  կրկնեց պատասխանը՝  խնդիրը բարձրացնել հանձնաժողովում:

Հերթագրված հաջորդ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց «Աշտարակ կաթ» ընկերության՝ աշխատակիցներին ու գյուղացիներին պարտքերի մարման հարցը, խնդրեց կառավարությունը ուշադրության կենտրոնում պահի դրանց վճարման գործընթացը:

«Մենք կիսում ենք ձեր մտահոգությունը»,-ասաց ԱԺ փոխնախագահ Հ. Նաղդալյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանն էլ նշեց, որ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնների ֆինանսավորման մասին առաջին անգամ բյուջեում տող կա:

«Մենք կշարունակենք ջանքեր գործադրել, որ մարզերում նման կենտրոններ ստեղծվեն»,-ասաց նա:

Զարուհի Փոստանջյանը գործընկերների ուշադրությունը հրավիրեց իր կողմից ներկայացված «Ժողովրդի ապստամբության իրավունքը» հայտարարության նախագծի վրա, կարծիք հայտնեց, որ պետք է հարցը օրակարգում ընդգրկելուն   կողմ քվեարկել:

«Մենք ունենք խնդիր, լսելու թե ինչո՞ւ ապստամբեցին, զենքը վերցրեցին ու պաշարեցին ոստիկանության շենքը: Դրանից դասեր պետք է քաղենք:  Անհրաժեշտ է, որ մենք քննարկենք հայտարարությունը, գուցե կողմ չքվեարկենք դրա դրույթներին»,-ասաց Փոստանջյանը:

Մի քանի օրինագծերի քննարկումը  մինչև մեկ տարով հետաձգելուն կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 5: Փոստանջյանի հեղինակած հայտարարությունն օրակարգ ընդգրկելուն  կողմ քվեարկեց 28 պատգամավոր, դեմ՝ 68, ձեռնպահ՝ 4: Փոստանջյանի՝ «Լյուստրացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ևս չընդգրկվեց օրակարգ՝ կողմ էր քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 70, ձեռնպահ 4:


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}