Արևելյան Հալեպում զինյալները սկսել են բանակցել կապիտուլյացիայի ենթարկվելու շուրջ
Հալեպի արևելյան շրջանները վերահսկող զինված խմբավորումները գաղտնի բանակցություն են վարում կառավարական ուժերի հետ` կապիտուլյացիայի ենթարկվելու պայմանների վերաբերյալ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամաբ` հայտնում է սիրիական «Ալ-Վաթան» թերթը` հղում անելով կառավարությունում ունեցած իր աղբյուրներին:
Թերթը նշում է, որ կառավարական ուժերի կողմից տարած մի շարք հաղթանակներից հետո քաղաքի արևելյան մասում հաստատված զինյալ խմբերի միջև հակասություններ են ծագել: Ինչպես հաստատում են աղբյուրենրը` հակառակ մինչ այդ զինյալ խմբավորումների կողմից ինքնակամ հանձնվելու առաջարկները մերժելու մասին հայտարարություններին, նրանցից շատերը հակված են նրան, որ ընդունեն իշխանությունների ներկայացրած վերջնագիրը:
«Ծանր կորուստների ֆոնին զինյալները միմյանց հասցեին մեղադրանքներ են տեղում, մինչդեռ նրանցից որոշները գաղտնի բանակցություններ են վարում Սիրիայի բանակի հետ` իրենց կարգավիճակն օրինականացնելու և Հալեպի արևելյան շրջաններից դուրս գալու համար», - գրում է «Ալ-Վաթանը»:
Ավելի վաղ զինյալները հրաժարվել էին զենքերը վայր դնելուց և քաղաքը լքելու առաջարկից: «Ալ-Վաթանը» գրում է, որ զինված խմբավորումների ձեռքում է գտնվում քաղաքի ընդհանուր տարածքի 35%-ից քիչ մասը, որ գրավվել էր 2012թ-ին:
Ներկայումս կառավարական ուժերը կամավորական ջոկատների աջակցությամբ մարտերով առաջ են շարժվում դեպի քաղաքի կենտրոնում գտնվող միջնադարյա ամրոց, որը գտնվում է քաղաքի նկատմամբ իշխող դիրք ունեցող բարձրունքի վրա: Ինչպես նշում են մասնագետները` այդ բարձունքի նվաճումը կառավարական ուժերի կողմից շրջադարձային կլինի Հալեպում ընթացող գործողությունների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան