Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում որպես ընդդիմադիր. Նաիրա Զոհրաբյան
Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում որպես ընդդիմադիր: Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
«Նա մասնակցելու է առաջիկա քաղաքական գործընթացներին՝ որպես ընդդիմադիր։ Մենք դիմում ենք բոլոր ոչ իշխանական ուժերին՝ միասնական մասնակցելու ԱԺ ընտրություններին։ Գագիկ Ծառուկյանը շատ շուտով բոլոր մնացած հարցերին կպատասխանի», -հավելեց Զոհրաբյանը:
ԲՀԿ նախագահի խոսքով, Ծառուկյանի վերադարձը շատ ընդդիմադիրների հաշիվները խառնել է:
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ. Վ.Էնֆիաջյան
- Գագիկ Ծառուկյանը կմտածի
- ԲՀԿ քաղխորհուրդը դիմում է Ծառուկյանին՝ քննարկելու ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան