Լուչանո Սպալետտի. «Լացիոյի» հետ «Ռոմայի» խաղը գեղեցիկ չէր»
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին Իտալիայի առաջնությունում «Լացիոյի» նկատմամբ 2։0 հաշվով տոնած հաղթանակից հետո նշել է, որ իր թիմի խաղն իդեալական չէր։
«Մենք աշխատանքի եզրափակիչ փուլում ենք,- Սպալետտիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ուրախ եմ, որ թիմն այսպիսի խաղ ցուցադրեց։ Չնայած այն գեղեցիկ չէր, ֆուտբոլիստները պայքարեցին։ Երկրորդ խաղակեսում շատ ավելի լավ գործեցինք՝ համաձայն պլանի։
Արդեն պատրաստվում ենք «Միլանի» հետ հանդիպմանը։ Ֆուտբոլիստները պետք է դեպի առաջ նայեն, եթե ցանկանում են արդարացնել իրենց ամբիցիաները»։