Այսօր մեզ մոտ մոտեցում կա՝ շտապ լուծենք տնտեսական խնդիրնեը, էկոլոգիայի հարցերը հետո. բնապահպան
«Այսօր Հայաստանում 21 թունավոր պոչամբար կա»,-լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտնեց բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը՝ նշելով, որ դրանք գտնվում են Սյունիքում, Լոռիում, Արագածոտնում ու Արարատում:
Նրա խոսքով՝ մեր երկրում անհանգստացնող է պոչամբարների շարունակ աճող քանակը. «Միակ փրկությունը նոր մետաղային հանքեր չբացելն է: Այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս եղած պոչամբարներն օգտագործել որպես տեխնոգեն հանքավայր: Դրան, սակայն, չեն գնում հանքավայրերի տերերը, քանի որ դա թույլ չի տա իրենց միանգամից հարստանալ»:
Բնապահպանն առանձնացրեց նաև թափոնների խնդիրը. «Վրաստանից գալիս ենք, ճանապարհները մաքրում, կանաչապատ, հենց մտնում ենք Հայաստան՝ մեզ դիմավորում է աղբով: Այս պարագայում մենք տուրիզմ ենք ուզում զարգացնել: Այսօր մեզ մոտ մոտեցում կա՝ շտապ լուծենք մեր տնտեսական խնդիրնեը, էկոլոգիայի հարցերը հետո, այդ դեպքում ոչ էկոլոգիա կմնա, ոչ էլ առողջություն: Այդ ինչպե՞ս ենք գյուղատնտսությունը, զբոսաշրջությունը զարգացնելու, եթե ծանր մետաղներով հագեցնում եք օդը, հողը, ջուրը: Տաթևում մի կողմից «Տաթևի թևեր» ենք բացում, մյուս կողմից՝ հանք»:
Նրա դիտարկմամբ, միակ դրական բանը որ կա, Սևանի մակարդակի բարձրանալու շարունակվելն է. «Ճիշտ է լավ չենք պատրաստել ափերը, քանի որ կանաչ ու աղտոտված տարածքը մտնում է ջրի տակ, սակայն ի շնորհիվ լճի ինքնամաքարման մեծ ներուժի, անգամ այդքան աղբ ու կեղտաջուր ընդունելով, ջրի պահպանում է իր որակը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին