Կվիտովա. «Սա գերազանց տարի էր»
Աշխարհի 11-րդ ռակետ Պետրա Կվիտովան ամփոփել է անցնող մրցաշրջանի արդյունքները և կիսվել նոր մրցաշրջանի վերաբերյալ պլաններով։
«Մրցաշրջան-2016»-ը համարձակորեն կարելի է հաջող համարել չեխ թենիսիստուհու համար։ Նա հաղթեց «WTA Elite Trophy» մրցաշարում, նաև ասիական մեկ այլ՝ Ուխանի մրցաշարում։ Բացի այդ, Չեխիայի հավաքականի կազմում Կվիտովան անընդմեջ 3-արդ անգամ հռչակվեց Ֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող։
«Իհարկե, ցանկացած մրցաշարում դու միայն հաղթանակի ես ձգտում։ Սա գերազանց տարի էր։ Կուզեի հաջորդ մրցաշրջանում կրկնել հաջողությունն ազգային հավաքականում։ Շատ կուզեի բարելավել արդյունքներս «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, որտեղ ինձ համար ամեն ինչ չէ, որ ուրախալի էր անցնող տարում։
Դեռ տարվա կեսին մտածում էի, որ հիանալի կլինի կրկին հանդես գալ Հոփմանի գավաթի խաղարկությունում։ Դա «Australian Open»-ին նախապատրաստվելու հիանալի հնարավորություն է։ Հոփմանի գավաթի խաղարկությունում 3 խաղդ երաշխավորված է խմբային փուլում։ Դու հաստատ գիտես, որ մի քանի անգամ կորտ ես դուրս գալու։ Միևնույն ժամանակ եղանակային պայմաններն ու ծածկը շատ են հիշեցնում Ավստրալիայի բաց առաջնությունը»,- չեխ թենիսիստուհու խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ Հոփմանի գավաթի խաղարկությունը կկայանա հունվարի 1-7-ը, Արևմտյան Ավստրալիայում։