«Մաշան և արջը» մուլտֆիլմի ստեղծողներն այլևս չեն արձագանքում հոգեբանների քննադատություններին
«Մաշան և արջը» անիմացիոն ֆիլմի բացասական ազդեցության մասին հոդվածներ պարբերաբար հայտնվում են ԶԼՄ-ում, բայց դրանք չեն պարունակում հստակություն և դրանցում հղում արված չեն հեղինակավոր որևէ հետազոտության, այդ իսկ պատճառով մուլտսերիալը ստեղծողները դադարել են արձագանքել դրանց»,- Ռիա նովոսիին պատմել են մուլտսերիալի ստեղծող «Անիմակորդ» ընկերության մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ իսրայելական Haaretz գործակալությունը հրապարակել էր Իսրայելից հոգեբանների մի ուսումնասիրություն, որի համաձայն՝ ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմը վտանգավոր է երեխաների փխրուն հոգեբանության համար, իսկ մուլտֆիլի գլխավոր հերոսները տառապում են հոգեկան խանգարումով:
Նոյեմբերին ԶԼՄ-ներում տեղեկատվություն տարածվեց, թե այս մուլտֆիլմն ամենավնասակար անիմացիոն ֆիլմերի վարկանային ցուցակի առաջին հորիզոնականում է, որը կազմել են ռուս հոգեբանները: Սակայն վարկանիշի որևէ աղբյուր նշված չի եղել: «Անիմակորդ»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ լուրի հրապարակումից հետո Մանկական հոգեբանների և հոգեբույժների ասոցիացիայի նախագահը տվել է անկախ եզրակացություն: Նրա խոսքով՝ ռուս հոգեբանները չեն տվել նման գնահատական, իսկ վարկանիշը հանդիսանում է հակագովազդ:
Ռուսական «Մաշան և արջը» մուլսերիալը թողարկվում է 2009 թվականից: Այն այժմ հանդիսանում է համաշխարհային երևույթ, վաճառվել է բոլոր մայրցամաքներում, ամենուր ունենում է մեծ հաջողություններ: Մի շարք հայտնի ընկերություններ գնել են մուլտֆիլը ցուցադրելու թույլտվություն: YouTube-ում այն դիտել է մոտ 1,7 միլիարդ օգտատեր:
Հարակից հրապարակումներ`
- «Մաշան և արջը» ու մի քանի մուլտֆիլմեր համարվել են վտանգավոր երեխաների համար
- «Մաշան և արջը» մուլտֆիլմի էպիզոդներից մեկը Յութուբում հավաքել է միլիարդից ավելի դիտում
- Ամերիկյան ամսագիրը «Մաշան և արջը» մուլտսերիալն անվանել է ապագա դասական