Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է
Ժամը 15:00-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Գավառի տարածաշրջանի ճանապարհներին, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է: Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից տեղեկացրել են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհըն շարունակում է փակ մնալ ձնահոսքի պատճառով: