Կոնտեն մամլո ասուլիսն անցկացրել է գնացքում
Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի» (1:3) հանդիպումից հետո, որպես պարտվող կողմ, առաջինը լրագրողների հետ հանդիպման է եկել Խոսեպ Գվարդիոլան: Պեպն այնքան երկար է խոսել, որ այդ ընթացքում «Չելսին», որն ուշանում էր Մանչեսթերից մեկնող գնացքից, ճանապարհ է ընկել դեպի տուն:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, Անտոնիո Կոնտեն իր բաժին մամլո ասուլիսը տվել է գնացքում` պատասխանելով լրագրողների հարցերին: Մասնագետը նշել է, որ գոհ է արդյունքից և իր սաների գործողություններից, ովքեր այդ խաղում բնավորություն ցույց տվեցին և կարողացան հաղթել զորեղ մրցակցին:
Հավելենք, որ 14-րդ տուրից հետո «Չելսին», վաստակած 34 միավորով գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: Գվարդիոլայի թիմն ունի 30 միավոր և «Լիվերպուլի» հետ միասին կիսում է 3-4-րդ տեղերը: