Հոկեյի՞ստ, արտի՞ստ, թե՞ դիրիժոր
Շվեդական «Էրեբրու» հոկեյի թիմի սլովակ դարպասապահ Յուլիուս Գուդաչեկը երկրի առաջնության հերթական տուրի հանդիպումներից մեկի ավարտից հետո իսկական ներկայացում է ցույց տվել:
Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, խաղից հետո Գուդաչեկը բարձրացել է դարպասի վրա և երկրպագուների հետ միասին երգել «Life is life» երգը: Կրկներգի ժամանակ երկրպագուները բառերի փոխարեն վանկարկել են դարպասապահի ազգանունը:
Այնուհետև Գուդաչեկը երկրպագուներին ուրախացրել է իր ակրոբատիկ հնարքներով, սակայն վերջում կորցրել է հավասարակշռությունն ու ընկել: