«Manchester Evening News». ՄՅՈւ-ն Մխիթարյանի հետ շատ ավելի սպառնալից տեսք ուներ
Պրեմիեր լիգայի հերթական տուրի «Էվերթոնի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: 0:1 հաշվի ժամանակ Մոուրիյոն խաղադաշտից դուրս բերեց Մխիթարյանին և փոխարինման մտած Ֆելաինին 11 մետրանոցի պատճառ դարձավ:
Անգլիական հայտնի «Manchester Evening News» կայքը 10 բալանոց համակարգով գնահատել է մանկունյանցիների ֆուտբոլիստների խաղը: Ամենաբարձր` 7 գնահատականին արժանացել են 3 ֆուտբոլիստներ` Հենրիխ Մխիթարյանը, Դե Խեան և Ջոնսը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մասին կայքը գրել է հետևյալը.
«Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի հետ շատ ավելի սպառնալից տեսք ուներ: Նրա ակտիվ գործողությունները գնդակով և առանց գնդակի անհանգստացնում էին «Էվերթոնին»: