Անգլիայի լավագույն ակումբները հետաքրքրված են Անդրե Սիլվայի ծառայություններով
«Պորտուի» հարձակվող Անդրե Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը։ «Լիվերպուլի», «Արսենալի» ու մանչեսթերյան ակումբների ներկայացուցիչները հետևել են Պորտուգալիայի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստին «Բրագայի» հետ շաբաթօրյա խաղում, որը «Պորտուն» իր օգտին է գրանցել 1։0 հաշվով։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։
Անդրե Սիլվան հայտնվել է նաև «Սաութհեմպտոնի» ու «Նյուքասլի» տեսադաշտում։ Իսկ անցյալում նրա ծառայություններով հետաքրքրված էին «Բարսելոնն» ու «Յուվենթուսը»։
Պորտուգալիայի առաջնությունում Անդրե Սիլվան ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 12 հանդիպում, խփել 7 գոլ ու կատարել 1 գոլային փոխանցում։