Անչելոտտի. «Ատլետիկոյի» դեմ խաղում ուզում ենք լավ ֆուտբոլ ցուցադրել»
Մյունխենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին կիսվել է մադրիդյան «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի տնային հանդիպումից իր սպասելիքներով։
«Մենք խմբային փուլում չհասանք մեր առջև դրված խնդրի կատարմանը։ «Բավարիան» խմբում կգրավի 2-րդ տեղը, սակայն ուզում ենք լավ ֆուտբոլ ցուցադրել,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերել է football.ua-ն։-Մոտիվացիան բարձր կլինի, որովհետև մեզ լուրջ մրցակից է դիմակայում։ Գիտենք, որ չենք կարողացել ցուցադրել մեր լավագույն խաղն այս մրցաշրջանի բոլոր հանդիպումներում։ Հույս ունենք, որ փլեյ-օֆֆում կավելացնենք, որովհետև այդ փուլում մրցակիցների մակարդակը զգալիորեն կբարձրանա»։